Հոդված 16. Համակարգչային ռեզերվացիոն համակարգ
Հոդված 16. Համակարգչային ռեզերվացիոն համակարգ
1. Պայմանավորվող կողմերը պայմանավորվում են, որ.
ա) օդային փոխադրումների ծառայությունից օգտվողների շահերը պետք է պաշտպանվեն տեղեկության սխալ օգտագործումից, ներառյալ վերջինիս ապակողմնորոշող ներկայացումը,
բ) Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունը, ինչպես նաև ավիաընկերության գործակալները մյուս Պայմանավորվող կողմի տարածքում պետք է ունենան անսահմանափակ և առանց խտրականության մուտք դեպի ՀՌՀ-ները և նրանց օգտագործումը,
գ) այս առումով, ԵՏՀ-ի կողմից հաստատված ՀՌՀ վարքագծի կանոնները կգերակայեն Նիդերլանդների տարածքում, որքան որ Հայաստանի Հանրապետությունում կկիրառվեն գերակայելի վարքագծի կանոնները:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ երաշխավորում է մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության կողմից ընտրված ՀՌՀ-ի` իր հիմնական համակարգին ազատ և անարգել մուտքը իր տարածք: Պայմանավորվող կողմերից ոչ մեկը իր տարածքում չպետք է մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության ՀՌՀ-ին պարտադրի կամ թույլատրի պարտադրելու ավելի խիստ պահանջներ, քան այն պահանջները, որոնք պարտադրված են իր նշանակած ավիաընկերության ՀՌՀ-ին, ինչպես օրինակ`
ա) ՀՌՀ ծառայությունների շահագործման և վաճառքի, ներառյալ ՀՌՀ ցուցադրման և խմբագրման կանոնները, և
բ) հաղորդակցության միջոցների մատչելիության և օգտագործման տեխնիկական սարքերի ու ծրագրերի ընտրության և օգտագործման կամ սարքերի տեղադրման առնչությամբ: