Հոդված 17. Խորհրդակցություն, փոփոխություն
Հոդված 17. Խորհրդակցություն, փոփոխություն
1. Սերտ համագործակցության ոգով Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունները պետք է ժամանակ առ ժամանակ խորհրդակցեն միմյանց հետ` ապահովելու համար սույն Համաձայնագրի դրույթների պատշաճ իրականացումը և կատարումը:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է պահանջել խորհրդակցություններ սույն Համաձայնագրի կամ նրա Հավելվածի փոփոխման կապակցությամբ: Այդ խորհրդակցությունները պետք է սկսվեն վաթսուն (60) օրվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ մյուս Պայմանավորվող կողմը ստացել է նման խնդրանք, եթե այլ պայմանավորվածություն չկա: Նման խորհրդակցությունները կարող են իրականացվել քննարկումների կամ նամակագրության միջոցով:
3. Պայմանավորվող կողմերի միջև համաձայնեցված` սույն Համաձայնագրի ցանկացած փոփոխություն ուժի մեջ է մտնում այն օրվանից, երբ Պայմանավորվող կողմերը գրավոր տեղեկացնում են միմյանց իրենց համապատասխան սահմանադրական պահանջների կատարման մասին:
4. Սույն Համաձայնագրի Հավելվածի ցանկացած փոփոխություն պետք է գրավոր կերպով համաձայնեցվի ավիացիոն իշխանությունների միջև և ուժի մեջ մտնի նշված իշխանությունների կողմից սահմանված օրվանից: