Անցնել բովանդակությանը

Հոդված 23. Ուժի մեջ մտնելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 23. Ուժի մեջ մտնելը

Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում Պայմանավորվող կողմերի` իրենց երկրներում սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգերի կատարման մասին միմյանց գրավոր ծանուցման օրվան հաջորդող երկրորդ ամսվա առաջին օրվանից:

Ի վկայություն որի` իրենց կառավարությունների կողմից համապատասխան ձևով լիազորված ներքոստորագրյալները ստորագրեցին սույն Համաձայնագիրը:

Կատարված է Երևան քաղաքում 1999 թվականի նոյեմբերի 26-ին, երկու բնօրինակով, հայերեն, հոլանդերեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Սույն Համաձայնագրի մեկնաբանության ընթացքում որևէ տարաձայնություն առաջանալու դեպքում նախապատվությունը տրվում է անգլերեն տեքստին:

Հավելված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ

1. Հայաստանի Հանրապետությունում նշանակված ավիաընկերությունը լիազորված է շահագործելու օդային հաղորդակցություններ ստորև սահմանված երթուղիներով.

վայրեր Հայաստանում, միջանկյալ վայրեր, վայրեր Նիդերլանդներում, վայրեր սահմաններից դուրս և հակառակը:

2. Նիդերլանդների Թագավորության նշանակած ավիաընկերությունը լիազորված է շահագործելու օդային հաղորդակցություններ ստորև սահմանված երթուղիներով.

վայրեր Նիդերլանդներում, միջանկյալ վայրեր, վայրեր Հայաստանում, վայրեր սահմաններից դուրս և հակառակը:

3. Սահմանված երթուղիների վրա գտնվող ցանկացած միջանկյալ վայր կամ բոլոր միջանկյալ վայրերը և/կամ սահմաններից դուրս գտնվող վայրերը կարող են յուրաքանչյուր նշանակած ավիաընկերության հայեցողությամբ բաց թողնվել ցանկացած կամ բոլոր թռիչքների ժամանակ` պայմանով, որ այդ թռիչքները սկիզբ են առնում և համապատասխանաբար ավարտվում են ավիաընկերությունը նշանակած Պայմանավորվող կողմի տարածքում:

4. Պայմանավորող կողմերի նշանակած ավիաընկերություններին թույլատրվում է շահագործել թռիչքներ վերը նշված երթուղիներով` առանց հաճախականության և օդանավի տեսակի սահմանափակումների, ցանկացած կոնֆիգուրացիայով:

5. Ցանկացած միջանկյալ վայր և/կամ սահմաններից դուրս վայր կարող է սպասարկվել մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության կողմից առանց այդ վայրերի և մյուս Պայմանավորվող կողմի տարածքի միջև հինգերորդ ազատության երթևեկության իրավունքների իրականացման: Սակայն հինգերորդ ազատության երթևեկության իրավունքները կարող են իրականացվել մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության կողմից` մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունների համաձայնությունը նախապես ստանալուց հետո:

Փ Ո Խ Ը Մ Բ Ռ Ն Մ Ա Ն Հ ՈՒ Շ Ա Գ Ի Ր

1. Ստորագրող կողմերից յուրաքանչյուրը ցանկացած ժամանակ կարող է պահանջել թռիչքային անձնակազմի, օդանավի կամ նրանց շահագործմանը վերաբերող ցանկացած ոլորտի` մյուս Ստորագրող կողմից ընդունված անվտանգության չափանիշներին վերաբերող խորհրդակցություններ: Այդ խորհրդակցությունները պետք է տեղի ունենան այդ պահանջը ներկայացնելուց հետո 30 օրվա ընթացքում:

2. Այն դեպքում, եթե նման խորհրդակցություններից հետո Ստորագրող կողմերից մեկը հայտնաբերում է, որ մյուս Ստորագրող կողմը ցանկացած նման ոլորտում արդյունավետորեն չի պահպանում և չի կառավարում անվտանգության չափանիշները, որոնք առնվազն պետք է համապատասխանեն Չիկագոյի Կոնվենցիայով տվյալ պահին հաստատված նվազագույն չափանիշներին, առաջին Ստորագրող կողմը կտեղեկացնի մյուս Ստորագրող կողմին այդ հայտնաբերումների և այն քայլերի մասին, որոնք անհրաժեշտ են այդ նվազագույն չափանիշներին համապատասխանելու համար, և որ մյուս Ստորագրող կողմը կձեռնարկի համապատասխան ուղղիչ գործողություններ: Մյուս Ստորագրող կողմից 15 օրվա կամ ավելի երկար ժամանակահատվածի ընթացքում համապատասխան գործողությունների չդիմելը հիմք կհանդիսանա 1999թ. նոյեմբերի 26-ին Երևան քաղաքում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Նիդերլանդների Թագավորության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» Համաձայնագրի 5-րդ հոդվածի կիրառման համար («Լիազորության չեղյալ հայտարարումը կամ դադարումը»):

3. Չնայած Չիկագոյի Կոնվենցիայի 33-րդ հոդվածում հիշատակված պարտավորություններին` համաձայնություն է ձեռք բերվում, որ մեկ Ստորագրող կողմի ավիաընկերության կողմից շահագործվող ցանկացած օդանավ դեպի մյուս Ստորագրող կողմի տարածք կամ այդ տարածքից հաղորդակցությունների ժամանակ, մյուս Ստորագրող կողմի տարածքում գտնվելիս, նրա լիազորված ներկայացուցիչների կողմից կարող է ենթարկվել ստուգման օդանավի ներսում և շուրջը` ստուգելու համար ինչպես օդանավի ու նրա անձնակազմի փաստաթղթերի վավերականությունը, այնպես էլ օդանավի և դրա սարքավորումների արտաքին վիճակը (այսուհետ` կառամատուցային ստուգում)` պայմանով, որ դրա իրականացումը չպետք է հանգեցնի ոչ խելամիտ հետաձգման:

4. Այն դեպքում, երբ կառամատուցային նման ստուգումը կամ մի շարք կառամատուցային ստուգումները առաջացնում են.

ա) լուրջ մտահոգություն, որ օդանավը կամ օդանավի շահագործումը չի համապատասխանում Չիկագոյի Կոնվենցիայով այդ ժամանակում հաստատված նվազագույն չափանիշներին, կամ

բ) լուրջ մտահոգություն, որ Չիկագոյի Կոնվենցիայով այդ ժամանակ հաստատված անվտանգության չափանիշների արդյունավետ հաստատման կամ կառավարման պակաս կա, ստուգում իրականացնող Ստորագրող կողմը պետք է Չիկագոյի Կոնվենցիայի 33-րդ հոդվածի նպատակների համար ազատ լինի եզրակացնել, որ այն պահանջները, որոնցով որպես վավերական թողարկվել կամ տրամադրվել են օդանավի կամ դրա անձնակազմի հետ կապված վկայականները կամ արտոնագրերը, կամ որ այն պայմանները, որոնց ներքո շահագործվում է այդ օդանավը, հավասար չեն Չիկագոյի Կոնվենցիայով հաստատված նվազագույն չափանիշներին կամ բարձր են դրանցից:

5. Այն դեպքում, երբ վերոհիշյալ 3-րդ կետի համաձայն մեկ Ստորագրող կողմի ավիաընկերության կողմից կամ նրա համար շահագործվող օդանավի կառամատուցային ստուգում նախաձեռնելու նպատակով մուտքը մերժվում է այդ ավիաընկերության ներկայացուցչի կողմից, մյուս Ստորագրող կողմը պետք է ազատ լինի եզրակացնել, որ վերոհիշյալ 4-րդ կետում նշված մտահոգությունները ծագել են, և կայացնի այդ կետում նշված եզրակացությունները:

6. Ստորագրող կողմերից յուրաքանչյուրը իրավունք է վերապահում անհապաղ դադարեցնել կամ փոխել մյուս Ստորագրող կողմի ավիաընկերության շահագործման թույլտվությունը այն դեպքում, երբ առաջին Ստորագրող կողմը կառամատուցային ստուգումից, մի շարք նման ստուգումներից, կառամատուցային ստուգումների համար մուտքի մերժումից, խորհրդակցությունից կամ այլ կերպ եզրակացնում է, որ անհապաղ գործողությունները կարևոր են ավիաընկերության գործառության անվտանգության համար:

7. Վերոհիշյալ 2-րդ կամ 6-րդ կետերի համաձայն մեկ Ստորագրող կողմից իրականացվող ցանկացած գործողություն պետք է դադարեցվի, հենց որ այդ գործողությունը սկսելու հիմքը դադարի գոյություն ունենալ:

Կատարված է Երևան քաղաքում 1999 թվականի նոյեմբերի 26-ին, երկու նույնական բնօրինակով` հայերեն և անգլերեն:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2001 թվականի դեկտեմբերի 1-ից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։