Հոդված 7. Առևտրային գործունեություն
Հոդված 7. Առևտրային գործունեություն
1. Երկու Պայմանավորվող կողմերի նշանակած ավիաընկերություններին թույլատրվում է.
ա) մյուս Պայմանավորվող կողմի տարածքում բացել գրասենյակներ օդային փոխադրումների և ավիատոմսերի վաճառքի համար, ինչպես նաև ունենալ օդային փոխադրումներով պայմանավորված այլ սարքավորումներ,
բ) մյուս Պայմանավորվող կողմի տարածքում ուղղակիորեն և, ավիաընկերության հայեցողությամբ, գործակալների միջոցով իրականացնել օդային փոխադրումների վաճառք:
2. Մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությանը պետք է թույլատրվի մյուս Պայմանավորվող կողմի տարածք բերել և այնտեղ ունենալ իր ղեկավար, առևտրային, ծառայողական և տեխնիկական աշխատակազմը, որը կարող է պահանջվել օդային փոխադրումների ապահովման համար:
3. Վերոհիշյալ անձնակազմը կարող է համալրվել նշանակված ավիաընկերության ընտրությամբ` իր իսկ անձնակազմով, կամ նա կարող է օգտվել մյուս Պայմանավորվող կողմի տարածքում գործող մեկ այլ կազմակերպության, ընկերության կամ ավիաընկերության ծառայություններից, որը լիազորված է նման ծառայություններ իրականացնել այդ Պայմանավորվող կողմի տարածքում:
4. Վերոհիշյալ գործունեությունը պետք է իրականացվի մյուս Պայմանավորվող կողմի օրենքներին և կանոններին համապատասխան: