Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1.1. Պրոբացիա իրականացնող մարմինը
Հոդված 1.1. Պրոբացիա իրականացնող մարմինը
1. Հայաստանի Հանրապետությունում պրոբացիա իրականացնում է պրոբացիայի ծառայությունը (այսուհետ` Պրոբացիայի ծառայություն):
2. Պրոբացիայի ծառայության խնդիրները, կազմակերպման և գործունեության հիմունքները, Պրոբացիայի ծառայության՝ որպես պետական ծառայության առանձին տեսակի առանձնահատկությունները, ինչպես նաև Պրոբացիայի ծառայության լիազորությունները սահմանվում են «Պրոբացիայի ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն օրենքով և այլ իրավական ակտերով:
(1.1-ին հոդվածը լրաց. 22.12.23 ՀՕ-423-Ն)