Գլուխ 16 · ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 62. Համապատասխան նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի աշխատողներին պրոբացիայի ծառայողներ համարելը
Հոդված 62. Համապատասխան նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի աշխատողներին պրոբացիայի ծառայողներ համարելը
(վերնագիրը փոփ. 23.03.18 ՀՕ-283-Ն)
1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո համապատասխան նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնում աշխատող պետական ծառայողները համարվում են պրոբացիայի ծառայողներ, ընդ որում պրոբացիայի ծառայության ղեկավարի, պրոբացիայի ծառայության ղեկավարի տեղակալների, պրոբացիայի ծառայության տարածքային մարմինների ղեկավարների և պրոբացիայի ծառայության բաժինների պետերի պաշտոնները զբաղեցվում են «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մրցութային կարգով:
(62-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-283-Ն)