Հոդված 44. Էլեկտրոնային հսկողության ծառայությունների ֆինանսավորումը
Հոդված 44. Էլեկտրոնային հսկողության ծառայությունների ֆինանսավորումը
1. Էլեկտրոնային հսկողության ծառայությունների ֆինանսավորումն իրականացվում է դատական ակտով՝ պետական բյուջեի կամ պրոբացիայի շահառուի միջոցների հաշվին:
2. Էլեկտրոնային հսկողության ծառայությունների ֆինանսավորման հարցը քննարկելիս դատարանը հաշվի է առնում տվյալ անձի գույքային դրությունը:
3. Պրոբացիայի շահառուի մոտ բավարար դրամական միջոցների բացակայությունը չի կարող հիմք հանդիսանալ էլեկտրոնային հսկողության կիրառումը մերժելու համար:
4. Պրոբացիայի շահառուի միջոցների հաշվին էլեկտրոնային հսկողություն նշանակելու մասին դատարանի որոշումը կատարվում է անհապաղ` էլեկտրոնային հսկողության միջոցների երկամսյա կիրառման երաշխիքային գումարի՝ Պրոբացիայի ծառայության դեպոզիտ հաշվին մուտքագրումը հավաստող ապացույցներ ստանալուց հետո:
5․ Պրոբացիայի շահառուի միջոցների հաշվին, ինչպես նաև պետական բյուջեի միջոցների հաշվին էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման ֆինանսավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(44-րդ հոդվածը փոփ., խմբ. 12.07.23 ՀՕ-253-Ն)