Անցնել բովանդակությանը
Գլուխ 6 · ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՊԱՏԻԺԸ ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՐԵՆ ՉԿԻՐԱՌԵԼՈՒ, ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒՑ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏԵԼՈՒ, ՊԱՏԻԺՆ ԱՎԵԼԻ ՄԵՂՄ ՊԱՏԺՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ, ՊԱՏԻԺԸ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Հոդված 26. Պատժից պայմանական վաղաժամկետ ազատման հետևանքով փորձաշրջանի մեջ գտնվող դատապարտյալի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու առանձնահատկությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 26. Պատժից պայմանական վաղաժամկետ ազատման հետևանքով փորձաշրջանի մեջ գտնվող դատապարտյալի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու առանձնահատկությունները

1. Պատժից պայմանական վաղաժամկետ ազատման հետևանքով փորձաշրջանի մեջ գտնվող պրոբացիայի շահառուի կողմից դատական ակտով սահմանված պարտականությունների կատարումից չարամտորեն խուսափելու դեպքի ի հայտ գալու պահից եռօրյա ժամկետում պրոբացիայի ծառայողն այդ մասին կազմում է արձանագրություն և պատիժ կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ որոշումը վերացնելու և նրան պատժի կրման ուղարկելու միջնորդություն է ներկայացնում դատարան:

2. Ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժ կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու դեպքում նրա կողմից դատական ակտով սահմանված պարտականությունների կատարումից խուսափելու կամ փորձաշրջանի ընթացքում նոր հանցանք կատարելու դեպքում, կամ եթե փորձաշրջանի ընթացքում պարզվում է, որ մինչև դատապարտվելը նա կատարել է մեկ այլ հանցանք, ապա պրոբացիայի ծառայողը դեպքի ի հայտ գալու պահից եռօրյա ժամկետում այդ մասին կազմում է արձանագրություն և պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ որոշումը վերացնելու միջնորդություն է ներկայացնում դատարան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։