Անցնել բովանդակությանը
Գլուխ 8 · ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Հոդված 30. Հաշտարարության գործընթացի նախաձեռնումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 30. Հաշտարարության գործընթացի նախաձեռնումը

1. Հաշտարարության գործընթաց նշանակելու իրավասություն ունեն դատարանը` դատական քննության փուլում, իսկ պրոբացիայի ծառայության ղեկավարը` սեփական նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ` ազատազրկման հետ չկապված պատիժների կատարման փուլում:

2. Հաշտարարություն նշանակելու մասին դատական ակտն ստանալուց հետո պրոբացիայի ծառայության ղեկավարն անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում որոշում է կայացնում հաշտարարություն և հաշտարար նշանակելու մասին և այդ մասին անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ծանուցում է կողմերին:

3. Ազատազրկման հետ չկապված պատիժների կատարման փուլում կողմի միջնորդության դեպքում պրոբացիայի ծառայողն այդ մասին անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ծանուցում է մյուս կողմին: Ծանուցմանը զուգահեռ պրոբացիայի ծառայողը կապ է հաստատում և հանդիպում հաշտարարություն նախաձեռնող կողմի հետ` ճշտելով նրա առաջարկները: Այնուհետև հանդիպում է մյուս կողմի հետ: Պրոբացիայի ծառայողը կողմերին բացատրում է հաշտարարության էությունը, նպատակը, առավելությունները, հետևանքները և անհրաժեշտ այլ պայմանները: Երկու կողմերի հետ հանդիպումների արդյունքում պրոբացիայի ծառայողն այդ մասին կազմում է արձանագրություն, որը հաստատվում է պրոբացիայի ծառայողի և կողմերի ստորագրությամբ: Մյուս կողմը պարտավոր է արձանագրությունն ստորագրելուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում գրավոր կամ բանավոր դիրքորոշում հայտնել հաշտարարության գործընթաց սկսելու վերաբերյալ:

4. Կողմերի դիրքորոշումներին ծանոթանալուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում պրոբացիայի ծառայության ղեկավարը որոշում է կայացնում հաշտարարություն և հաշտարար նշանակելու կամ հաշտարարության նշանակումը մերժելու մասին:

5. Ազատազրկման հետ չկապված պատիժների կատարման փուլում պրոբացիայի ծառայության ղեկավարը մերժում է հաշտարարության նշանակումը, եթե բացակայում է հաշտարարության գործընթաց սկսելու վերաբերյալ կողմերից մեկի համաձայնությունը:

6. Պրոբացիայի ծառայության ղեկավարի` հաշտարարություն նշանակելու մասին որոշման մեջ նշվում են հաշտարարության կողմերը, գործի հանգամանքների հակիրճ նկարագրությունը, կողմերի պահանջները, հաշտարարության ժամկետները և այլ անհրաժեշտ տվյալներ: Պրոբացիայի ծառայության ղեկավարի որոշումն ընդունվելուց հետո՝ եռօրյա ժամկետում, պրոբացիայի ծառայությունն այդ մասին պատշաճ ծանուցում է կողմերին:

(30-րդ հոդվածը փոփ. 12.07.23 ՀՕ-253-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։