Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 4. Պրոբացիայի նպատակները

գործող խմբագրությունուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 4. Պրոբացիայի նպատակները

(վերնագիրը խմբ. 22.12.23 ՀՕ-423-Ն)

1. Պրոբացիայի նպատակներն են՝

1) քրեական վարույթի ընթացքում մեղադրյալի հնարավոր անօրինական վարքագծի կանխման ու դատարանի կողմից նրա վրա դրված պարտականությունների կատարման ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացումը` այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն ապահովելու միջոցով.

2) հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ դատական ակտով նշանակված պատժի և հարկադրանքի այլ միջոցների կատարման միջոցով սոցիալական արդարության վերականգնումը, պատժի ենթարկված անձի վերասոցիալականացումը, իսկ պրոբացիայի անչափահաս շահառուների նկատմամբ նաև նրա ֆիզիկական և հոգեկան բնականոն զարգացման ապահովումը, նրա դաստիարակումը և այլ անձի բացասական ազդեցությունից պաշտպանությունը.

3) հասարակության անվտանգության ապահովումը՝ կրկնահանցագործության կանխարգելման և կրճատման միջոցով.

4) պրոբացիայի շահառուին և տուժողին (տուժողի իրավահաջորդին) հաշտեցնելը.

5) քրեական արդարադատության իրականացման աջակցությունը:

2. (մասն ուժը կորցրել է 22.12.23 ՀՕ-423-Ն)

(4-րդ հոդվածը փոփ. 23.05.18 ՀՕ-335-Ն, 15.06.22 ՀՕ-247-Ն, խմբ., փոփ. 22.12.23 ՀՕ-423-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։