Հոդված 5. Տարբերակման և անհատականացման սկզբունքը
Հոդված 5. Տարբերակման և անհատականացման սկզբունքը
1. Սույն օրենքով նախատեսված խնդիրների լուծման համար պրոբացիայի ծառայությունը տարբերակում է պրոբացիայի յուրաքանչյուր շահառուի անձը, մշակում է նրա վերասոցիալականացման և օրինապահ վարքագիծը խթանելու անհատական ծրագիր` հաշվի առնելով կատարած հանցանքը և անձի սոցիալ-հոգեբանական վիճակը, ինչպես նաև պրոբացիայի ծառայության անչափահաս շահառուների լավագույն շահը: Անչափահաս շահառուի լավագույն շահերի ապահովումն ուղղված է նրա իրավունքների արդյունավետ և ամբողջական իրականացմանը, ինչպես նաև անչափահաս շահառուի զարգացմանը՝ հաշվի առնելով անչափահաս շահառուի մտավոր և ֆիզիկական կարիքները, այդ կարիքների բավարարման համար համապատասխան խնամքի առկայությունը, անչափահաս շահառուի զարգացման համար ծնողի և ընտանիքի այլ անդամների հետ շփվելու կարևորությունը, ինչպես նաև անչափահաս շահառուի մշակութային, լեզվական, հոգևոր կամ կրոնական կապերը և դաստիարակությունն ու նշանակությունն ընտանեկան միջավայրում և այլ կարիքները և պահանջները:
(5-րդ հոդվածը փոփ. 12.07.23 ՀՕ-253-Ն)