Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 3 · ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հոդված 12. Այլընտրանքային խափանման միջոցի կատարման ապահովումը

գործող խմբագրությունուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 12. Այլընտրանքային խափանման միջոցի կատարման ապահովումը

1. Այլընտրանքային խափանման միջոցի կատարումը սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ապահովում է Պրոբացիայի ծառայությունը իր ստորաբաժանումների միջոցով, որոնք սահմանված են Պրոբացիայի ծառայության կանոնադրությամբ:

2. Տարածքային մարմինը վերահսկողություն է իրականացնում իրավասու մարմնի որոշմամբ պրոբացիայի շահառուի վրա դրված պարտականությունների կատարման նկատմամբ:

3. Այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին իրավասու մարմնի որոշումն ստանալուց հետո պրոբացիայի ծառայողն անհապաղ, բայց ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում պարզում է պրոբացիայի շահառուի գտնվելու վայրը, նրա հետ կապ է հաստատում, նրան պատշաճ ծանուցում է տարածքային մարմին ներկայանալու վերաբերյալ, իսկ տնային կալանք այլընտրանքային խափանման միջոցի դեպքում այցելում է պրոբացիայի շահառուի բնակության վայր, կազմում պրոբացիայի շահառուի անձնական գործ, վերահսկողության պլան, լրացնում հաշվառման քարտ: Վերահսկողության սկիզբը հաշվվում է պրոբացիայի շահառուին հաշվառման վերցնելու պահից:

4. Պրոբացիայի շահառուի` տարածքային մարմին չներկայանալու դեպքում պրոբացիայի ծառայողը պարտավոր է այցելել նրա բնակության կամ աշխատանքի վայր` պարզելու չներկայանալու պատճառները, որի մասին կազմում է արձանագրություն և ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում վարույթն իրականացնող մարմին:

5. Պրոբացիայի շահառուին չհայտնաբերելու դեպքում պրոբացիայի ծառայողն այդ մասին կազմում է արձանագրություն և ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում իրավասու մարմին:

6. Այլընտրանքային խափանման միջոց կիրառած իրավասու մարմնի որոշման հիման վրա և դրա շրջանակում պրոբացիայի ծառայողը վերահսկողության պլանում սահմանում է պրոբացիայի շահառուի վերահսկողության ենթակա գործողությունները և դրանց կատարման ժամկետները, իրավունքներն ու պարտականությունները, դրանք խախտելու համար օրենքով սահմանված պատասխանատվությունը:

7. Այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին իրավասու մարմնի որոշման հիման վրա պրոբացիայի ծառայողն այցելում է պրոբացիայի շահառուի բնակության կամ աշխատանքի վայր, ինչպես նաև այլ վայր, որտեղ իրավասու մարմնի որոշմամբ պրոբացիայի շահառուին արգելված է այցելել, պրոբացիայի շահառուի վրա դրված պարտականությունների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով, որի արդյունքում կազմվում է արձանագրություն:

8. Պրոբացիայի ծառայողի ծառայողական վկայականի ներկայացման դեպքում պրոբացիայի շահառուի բնակության վայրի անվտանգությունը կամ կառավարումն իրականացնող մարմինները, կազմակերպությունները, պրոբացիայի շահառուի աշխատավայրի վարչակազմը, ինչպես նաև այն վայրերի վարչակազմերը, որտեղ իրավասու մարմնի որոշմամբ պրոբացիայի շահառուին արգելված է այցելել, պարտավոր են ապահովել պրոբացիայի ծառայողի ազատ մուտքն ու ելքը նշված վայրեր:

9. Այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին իրավասու մարմնի որոշման հիման վրա պրոբացիայի շահառուի կողմից իր բնակության կամ աշխատանքի վայր մուտքը և ելքը արգելելու կամ պրոբացիայի ծառայողի պարտականությունների կատարմանը ցանկացած ձևով խոչընդոտելու դեպքում պրոբացիայի ծառայողն այդ մասին կազմում է արձանագրություն և անհապաղ, բայց ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում ուղարկում քրեական վարույթն իրականացնող մարմնին: Այլ անձանց կողմից պրոբացիայի շահառուի բնակության կամ աշխատանքի վայր մուտքը և ելքն արգելելու կամ պրոբացիայի ծառայողի պարտականությունների կատարմանը ցանկացած ձևով խոչընդոտելու դեպքում պրոբացիայի ծառայողն այդ մասին կազմում է արձանագրություն և ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում դատարան:

10. Դատական ակտի հիման վրա այլընտրանքային խափանման միջոցների կատարումն իրականացվում է էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան: Եթե տեխնիկական՝ գլոբալ տեղորոշման համակարգի (GPS) կամ բջջային կապի անհասանելիության կամ էլեկտրաէներգիայի բացակայության կամ տնային կալանքի վայրը բնակվելու համար ոչ պիտանի լինելու պատճառով էլեկտրոնային հսկողության սարքավորումները հնարավոր չէ տեղադրել դատական ակտում նշված խափանման միջոցը՝ տնային կալանքը կրելու համար սահմանված վայրում, կամ մեղադրյալը չի հանդիսանում դատական ակտում նշված տնային կալանք խափանման միջոցը կրելու համար սահմանված տան կամ բնակարանի սեփականատերը, իսկ սեփականատերը չի տալիս իր տանը կամ բնակարանում էլեկտրոնային հսկողության սարքավորումներ տեղադրելու համաձայնություն, ապա Պրոբացիայի ծառայությունը էլեկտրոնային հսկողության սարքավորումները տեղադրելու անհնարինության մասին անհապաղ հայտնում է վարույթն իրականացնող մարմնին:

11. (մասն ուժը կորցրել է 12.07.23 ՀՕ-253-Ն)

12. Պրոբացիայի շահառուի կողմից իրավասու մարմնի որոշման հիման վրա կիրառվող այլընտրանքային խափանման միջոցի պայմանների խախտման դեպքում տարածքային մարմինը, ներքին կանոնակարգի համաձայն, միջոցներ է ձեռնարկում պրոբացիայի շահառուին հայտնաբերելու և իրավասու մարմնի որոշման հիման վրա կիրառվող սահմանափակումների կատարումն ապահովելու ուղղությամբ, անհապաղ հայտնում է քրեական վարույթն իրականացնող մարմնին, անհրաժեշտության դեպքում` Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը կամ այլ համապատասխան մարմիններին և իր իրավասությունների սահմաններում աջակցում նրանց:

13. Այլընտրանքային խափանման միջոցի կիրառման ավարտից կամ դադարեցվելուց հետո տարածքային մարմինը պրոբացիայի շահառուին տալիս է տեղեկանք այլընտրանքային խափանման միջոցի կիրառման ավարտի կամ դադարեցման մասին և այդ մասին հայտնում է իրավասու մարմնին, Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, իսկ անձնական գործն արխիվացվում է:

14. Իրավասու մարմնի որոշմամբ սահմանված կոնկրետ սահմանափակումների վերաբերյալ կազմվող հաշվետվության, պրոբացիայի ծառայողի այցելության արդյունքում, ինչպես նաև պրոբացիայի ծառայողի պարտականությունների կատարմանը ցանկացած ձևով խոչընդոտելու դեպքում կազմվող և քրեական վարույթն իրականացնող մարմին ներկայացվող արձանագրությունների և պրոբացիայի ծառայության կողմից օգտագործվող այլ փաստաթղթերի ձևերը հաստատում է համապատասխան նախարարը:

(12-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-283-Ն, փոփ., լրաց. 15.06.22 ՀՕ-247-Ն, խմբ., փոփ., լրաց. 12.07.23 ՀՕ-253-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։