Անցնել բովանդակությանը
Գլուխ 12 · ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՇԱՀԱՌՈՒԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

Հոդված 48. Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների և իրավասու մարմնի կիրառած հարկադրանքի այլ միջոցների կարգն ու պայմանները խախտելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 48. Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների և իրավասու մարմնի կիրառած հարկադրանքի այլ միջոցների կարգն ու պայմանները խախտելը

1. Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կարգն ու պայմանները չպահպանելը կարող է համարվել հարգելի հետևյալ հիմքերից մեկի առկայության դեպքում՝

1) բժշկի կողմից համապատասխան տեղեկանքով հաստատված պրոբացիայի շահառուի առողջական վիճակի այնպիսի վատթարացումը, որը խոչընդոտում է նրա կողմից իր վրա դրված պարտականությունների կատարումը.

2) մերձավոր ազգականների (ծնողների, զավակների, որդեգրողների, որդեգրվածների, հարազատ, համահայր կամ համամայր եղբայրների և քույրերի, պապի, տատի, թոռների, ինչպես նաև ամուսնու և ամուսնու ծնողների, վերջիններիս համար՝ փեսայի և հարսի) մահը կամ բացառիկ դեպքերում ծանր հիվանդությունը.

3) եթե առկա է անհաղթահարելի ուժ, կամ պրոբացիայի շահառուն գտնվում է տարերային աղետի (հրդեհների, ջրհեղեղների և այլն) կամ ռազմական գործողությունների գոտում.

4) այլ քրեական գործով իր մասնակցությունից բխող վարութային գործողություններին ներգրավվածությունը:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հիմքերի առկայության դեպքում պրոբացիայի շահառուն պարտավոր է դրանց մասին գրավոր, իսկ անհնարինության դեպքում բանավոր տեղեկացնել պրոբացիայի ծառայության պետին՝ համապատասխան թույլտվություն ստանալու նպատակով:

3. Պրոբացիայի ծառայության պետը պրոբացիայի շահառուի դիմումն ստանալու դեպքում անհապաղ, բայց ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում որոշում է ընդունում ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կարգն ու պայմանները չպահպանելու թույլատվություն տալու կամ մերժելու մասին, իսկ այլընտրանքային խափանման միջոցի դեպքում գրավոր միջնորդություն է ներկայացնում վարույթն իրականացնող մարմին:

4. Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում որոշում ընդունել այլընտրանքային խափանման միջոցի կարգն ու պայմանները չպահպանելու թույլտվություն տալու կամ մերժելու մասին:

5. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պարտականությունները չկատարելն իրավասու մարմնի որոշմամբ կարող է համարվել հարգելի, եթե անձն օբյեկտիվորեն հնարավորություն չի ունեցել այդ մասին պատշաճ ձևով իրազեկելու պրոբացիայի ծառայությանը:

(48-րդ հոդվածը փոփ. 12.07.23 ՀՕ-253-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։