Հոդված 117. Որդեգրել ցանկացող անձի և որդեգրվող երեխայի միջև տարիքային տարբերությունը
Հոդված 117. Որդեգրել ցանկացող անձի և որդեգրվող երեխայի միջև տարիքային տարբերությունը
(վերնագիրը փոփ. 22.10.25 ՀՕ-363-Ն)
1. Որդեգրել ցանկացող անձի և որդեգրվողի տարիքային տարբերությունը պետք է լինի 18 տարուց ոչ պակաս և 50 տարուց ոչ ավելի, բացառությամբ այն դեպքերի, երբ երեխան որդեգրվում է որդեգրելու նախապատվության իրավունք ունեցող անձանց կողմից:
1.1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տարիքային տարբերության վերին շեմը կիրառելի է որդեգրել ցանկացող ամուսիններից միայն մեկի նկատմամբ՝ ըստ ամուսինների ցանկության:
1.2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տարիքային տարբերության վերին շեմը կիրառելի չէ այն դեպքերում, երբ որդեգրումը բխում է երեխայի լավագույն շահերից, և որդեգրել ցանկացող անձը ներկայացրել է բավարար ապացույցներ երեխայի խնամքը և դաստիարակությունը պատշաճ կազմակերպելու հնարավորության վերաբերյալ:
2. (մասն ուժը կորցրել է 22.10.25 ՀՕ-363-Ն)
(117-րդ հոդվածը խմբ. 21.12.17 ՀՕ-10-Ն, փոփ., լրաց. 22.10.25 ՀՕ-363-Ն)
(22.10.25 ՀՕ-363-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)