Անցնել բովանդակությանը
ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 5 · ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 31. ․ Նշանակալից մասնակցության ապօրինի ձեռքբերման իրավական հետևանքները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 31․ Նշանակալից մասնակցության ապօրինի ձեռքբերման իրավական հետևանքները

1. Սույն օրենքով սահմանված պահանջների խախտմամբ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցության ձեռքբերման գործարքն առ ոչինչ է:

2. Սույն հոդվածի 1-ին մասը տարածվում է կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի մասնակիցների ռեեստրը վարող անձի, ինչպես նաև ցանկացած անձի համար, որը կազմակերպում է տվյալ բաժնետոմսերով կամ բաժնեմասերով ամրագրված ձայնի իրավունքների իրականացումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։