Անցնել բովանդակությանը
ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸԳլուխ 14 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 89. ․ Քաղաքացիական պատասխանատվությունը տեղեկությունների խեղաթյուրման և գնային չարաշահումների համար

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 89․ Քաղաքացիական պատասխանատվությունը տեղեկությունների խեղաթյուրման և գնային չարաշահումների համար

1. Յուրաքանչյուր անձ, ով սույն օրենքով, կրիպտոակտիվների ոլորտը կարգավորող այլ օրենքներով, դրանց հիման վրա ընդունված այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված և ներկայացված որևէ դիմումում, առաջարկի փաստաթղթում, հաշվետվությունում կամ նման այլ փաստաթղթում, դրանցում ներառվող կամ դրանց կից ներկայացվող փաստաթղթերում ներառված որևէ դրույթում, հայտարարության կամ տեղեկության մեջ էական փաստ է խեղաթյուրում կամ բաց թողնում կամ այլ կերպ՝ դարձնում ապակողմնորոշիչ, պատասխանատվություն է կրում ցանկացած անձի պատճառված վնասների համար, որը, չիմանալով տվյալ տեղեկատվության խեղաթյուրված կամ ապակողմնորոշիչ լինելու մասին և դրա վրա հիմնվելով, կրիպտոակտիվ է գնել, վաճառել տվյալ տեղեկատվության ազդեցությամբ ձևավորված գնով:

2. Կրիպտոակտիվներ ձեռք բերողի իրական վնասների հատուցման հարցը որոշելու նպատակով կրիպտոակտիվներ ձեռք բերողի մոլորությունը համարվում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործողությունները կատարած անձի մեղքով առաջացած, եթե վերջինս չապացուցի, որ չգիտեր և պարտավոր չէր իմանալ այդ տեղեկատվության խեղաթյուրման կամ բացթողման մասին:

3. Յուրաքանչյուր անձ, որն ուղղակի կամ անուղղակի դիտավորությամբ սույն օրենքի 73-րդ հոդվածով արգելված գործողություններ կամ գործարքներ է կատարել, համապարտ պատասխանատվություն է կրում ցանկացած անձի հասցրած վնասի համար, որը տվյալ գործողության կամ գործարքի հետևանքով խեղաթյուրված գնով կրիպտոակտիվ է գնել կամ վաճառել:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։