Անցնել բովանդակությանը
ՇՈՒԿԱՅԻ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԻ ԱՐԳԵԼՈՒՄԸԳլուխ 11 · ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ ԵՎ ԱՐԳԵԼՈՒՄԸ

Հոդված 69. ․ Շուկայի չարաշահմանը վերաբերող դրույթների կիրառումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 69․ Շուկայի չարաշահմանը վերաբերող դրույթների կիրառումը

1. Կրիպտոակտիվների շուկայի չարաշահումն արգելվում է:

2. Սույն օրենքի իմաստով շուկայի չարաշահում են համարվում ներքին տեղեկությունների անբարեխիղճ օգտագործումը և գնային չարաշահումները:

3. Եթե այլ բան նախատեսված չէ սույն գլխով, ապա սույն գլխի դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կրիպտոակտիվների առևտրային հարթակում առևտրին թույլատրված ցանկացած կրիպտոակտիվի, ինչպես նաև այն կրիպտոակտիվների և դրանց հետ կապված հարաբերությունների վրա, որոնց համար հայցվում է թույլտվություն կրիպտոակտիվների առևտրային հարթակում առևտրին:

4. Սույն գլխի դրույթները տարածվում են ցանկացած անձի կողմից սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կրիպտոակտիվների հետ կապված ցանկացած գործարքի, հանձնարարականի կամ այլ հարաբերության վրա, նույնիսկ եթե դրանք տեղի են ունենում կրիպտոակտիվների առևտրային հարթակից դուրս:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։