ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 10 · ԱԿՏԻՎԻՆ ԿՑՎԱԾ ԹՈՔԵՆՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՈՒՄՆ ՈՒ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 68. ․ Էլեկտրոնային փողի թոքեններ թողարկողները և դրանց թողարկման առանձնահատուկ պահանջները
Հոդված 68․ Էլեկտրոնային փողի թոքեններ թողարկողները և դրանց թողարկման առանձնահատուկ պահանջները
1. Էլեկտրոնային փողի թոքեններ կարող են թողարկել միայն՝
1) բանկերը․
2) «Վճարահաշվարկային համակարգի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով էլեկտրոնային փողի թողարկման իրավունք ունեցող վճարահաշվարկային կազմակերպությունները:
2. Էլեկտրոնային փող թողարկողի վրա չեն տարածվում սույն օրենքի 60-64-րդ, 66-րդ հոդվածներով նախատեսված դրույթները։
3. Էլեկտրոնային փողի թոքեն ձեռք բերողի պահանջով թողարկողը պարտավոր է մարել նրան պատկանող էլեկտրոնային փողի թոքենը դրա անվանական արժեքին համարժեք դրամական միջոցներով, բացառությամբ էլեկտրոնային փողով մարման։