ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 8 · ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՆՔՆԱԼՈՒԾԱՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 47. ․ Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի վերակազմակերպումը
Հոդված 47․ Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի վերակազմակերպումը
1. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը կարող է վերակազմակերպվել բացառապես այլ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի հետ միացման կամ վերակազմավորման միջոցով:
2. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի վերակազմակերպումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված կարգով:
3. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը կարող է միանալ միայն այլ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի: