Հոդված 55. ․ Կրիպտոակտիվներով գործարքների կատարման հանձնարարականների ընդունման և հաղորդման նկատմամբ պահանջները
Հոդված 55․ Կրիպտոակտիվներով գործարքների կատարման հանձնարարականների ընդունման և հաղորդման նկատմամբ պահանջները
1. Կրիպտոակտիվներով գործարքների կատարման հանձնարարականների ընդունման և հաղորդման ծառայություն մատուցող անձը պարտավոր է սահմանել այնպիսի ներքին գործընթացներ և ընթացակարգեր, որոնք ապահովում են հաճախորդների հանձնարարականների արագ և ճշգրիտ հաղորդումը կրիպտոակտիվների առևտրային հարթակին կամ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող այլ անձանց։
2. Կրիպտոակտիվներով գործարքների կատարման հանձնարարականների ընդունման և հաղորդման ծառայություն մատուցող անձանց արգելվում է որևէ կրիպտոակտիվների առևտրային հարթակի օպերատորից կամ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձից ստանալ դրամական կամ ոչ դրամական օգուտ կամ վարձատրություն հաճախորդների հանձնարարականները հաղորդելու դիմաց:
3. Կրիպտոակտիվներով գործարքների կատարման հանձնարարականների ընդունման և հաղորդման ծառայություն մատուցող անձանց և դրանց աշխատակիցներին արգելվում է օգտագործել հաճախորդների հանձնարարականների հետ կապված տեղեկությունը հաճախորդների հանձնարարականների հետ չկապված այլ նպատակներով: