Հոդված 59. ․ Ակտիվին կցված թոքեն թողարկողները և թողարկման ընդհանուր պահանջները
Հոդված 59․ Ակտիվին կցված թոքեն թողարկողները և թողարկման ընդհանուր պահանջները
1. Ակտիվին կցված թոքեններ (այսուհետ սույն գլխում նաև՝ թոքեն) կարող են թողարկել միայն՝
1) սույն օրենքի 3-րդ բաժնով սահմանված կարգով ակտիվին կցված թոքենների թողարկման ծառայության մատուցման համար լիցենզիա ստացած անձինք․
2) բանկերը՝ միայն որպես էլեկտրոնային փողի թոքեն թողարկող․
3) «Վճարահաշվարկային համակարգի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով էլեկտրոնային փողի թողարկման իրավունք ունեցող վճարահաշվարկային կազմակերպությունները՝ միայն որպես էլեկտրոնային փողի թոքեն թողարկող:
2. Թոքենների և դրանք թողարկողի վրա չեն տարածվում կրիպտոակտիվների և դրանք թողարկողի նկատմամբ սույն օրենքի 5-րդ, 6-րդ, 10-րդ և 15-րդ հոդվածներով նախատեսված դրույթները։
3. Միայն թողարկողը կարող է իրականացնել թոքենի հրապարակային առաջարկ կամ հայցել առևտրային հարթակում առևտրին թույլտվություն։
4. Թողարկողը կարող է Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնել թոքենների հրապարակային առաջարկ կամ հայցել առևտրային հարթակում առևտրին թույլտվություն, եթե սույն օրենքով սահմանված կարգով հրապարակել է առաջարկի փաստաթուղթ։
5. Սույն բաժինը տարածվում է էլեկտրոնային փողի թոքենի վրա՝ հաշվի առնելով սույն օրենքի 68-րդ հոդվածի 2-րդ մասը։