Անցնել բովանդակությանը
ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸԳլուխ 13 · ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հոդված 84. ․ Նախազգուշացումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 84․ Նախազգուշացումը

1. Որևէ անձի կողմից կրիպտոակտիվների շուկան կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտման դեպքում Կենտրոնական բանկի նախագահն իր որոշմամբ իրավասու է տալու նախազգուշացում:

2. Նախազգուշացում տալու որոշումն ուժի մեջ է մտնում դրա հասցեատիրոջ գործունեության վայրում մուտքագրվելու, հանձնվելու կամ նրա նշած գտնվելու կամ բնակվելու վայր ուղարկելու, հասցեատիրոջ նշած կամ հրապարակած պաշտոնական էլեկտրոնային փոստին ուղարկելու կամ պատշաճ այլ կարգով նրան իրազեկելու պահից և ենթակա է պարտադիր կատարման նախազգուշացվող անձի կողմից:

3. Նախազգուշացումը պետք է հիմնավորվի դրա պատճառների, այդ թվում՝ այն փաստերի գրավոր շարադրմամբ, որոնք հիմք են հանդիսացել Կենտրոնական բանկի նախագահի որոշման համար: Կենտրոնական բանկի նախագահի որոշման համար կարող են հիմք հանդիսանալ նաև նախազգուշացվող անձի այնպիսի գործողությունները, որոնք կարող են հանգեցնել կրիպտոակտիվների շուկան կարգավորող օրենքների և այլ իրավական ակտերի խախտման:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։