Անցնել բովանդակությանը
ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 12 · ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔՈՒՄԸ

Հոդված 79. ․ Ծառայողական տեղեկությունների տրամադրումը դատարանի որոշմամբ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 79․ Ծառայողական տեղեկությունների տրամադրումը դատարանի որոշմամբ

1. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը քաղաքացիական գործերով պահանջվող ծառայողական տեղեկությունները տրամադրում է միայն դատարանի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ընդունված որոշման հիման վրա, որի մեջ նշվում են նաև անձը և նրան վերաբերող այն տեղեկությունները, որոնք ենթակա են տրամադրման:

2. Քրեական վարույթներով ծառայողական տեղեկությունների տրամադրումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով:

3. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով սահմանված դեպքերում ծառայողական տեղեկությունները տրամադրվում են իրավասու մարմնին դատարանի որոշման հիման վրա:

4. Արգելվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված որոշման հիման վրա այդ որոշման մեջ չնշված այլ անձանց վերաբերյալ ծառայողական տեղեկությունների տրամադրումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։