ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 9 · ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 58. ․ Կրիպտոակտիվների փոխանցման նկատմամբ պահանջները
Հոդված 58․ Կրիպտոակտիվների փոխանցման նկատմամբ պահանջները
1. Կրիպտոակտիվների փոխանցման ծառայություն մատուցող անձը պարտավոր է ունենալ անհրաժեշտ համակարգեր և ընթացակարգեր հաճախորդների կրիպտոակտիվների անվտանգ, արագ և արդյունավետ փոխանցումն ապահովելու համար։
2. Կրիպտոակտիվների փոխանցման ծառայություն մատուցող անձը նախքան հաճախորդների կրիպտոակտիվների փոխանցումը պարտավոր է հաճախորդներին տրամադրել կրիպտոակտիվների փոխանցման եղանակի վերաբերյալ, ինչպես նաև Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած իրավական ակտերով նախատեսված այլ տեղեկություններ։