Անցնել բովանդակությանը
ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 6 · ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 41. ․ Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց հաշվետվությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 41․ Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց հաշվետվությունները

1. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձինք պարտավոր են Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով, ձևով և ժամկետներում կազմել և Կենտրոնական բանկ ներկայացնել հաշվետվություններ:

2. Կենտրոնական բանկի խորհուրդը սահմանում է կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների ձևերը և դրանց ներկայացման կարգը։ Կենտրոնական բանկի խորհուրդն իրավունք ունի սահմանելու հաշվետվությունների առանձին ձևեր և ներկայացման առանձին կարգ՝ կախված անձի կողմից մատուցվող ծառայությունների տեսակից:

3. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձինք պարտավոր են ֆինանսական տարվա ավարտից հետո` չորսամսյա ժամկետում, առնվազն իրենց ինտերնետային կայքում հրապարակել աուդիտորական եզրակացությունը, տարեկան ֆինանսական հաշվետվությունները, իսկ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը՝ իրենց եռամսյակային ֆինանսական հաշվետվությունները:

4. Հրապարակման ենթակա հաշվետվությունները պետք է հասանելի լինեն կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի գտնվելու վայրում, նրա մասնաճյուղերում և ներկայացուցչություններում։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։