Անցնել բովանդակությանը
ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԸ ԵՎ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԸԳլուխ 2 · ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԸ ԵՎ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՆԵՐՈՒՄ ԱՌԵՎՏՐԻՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 10. ․ Կրիպտոակտիվների հրապարակային առաջարկի արդյունքների մասին հրապարակումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10․ Կրիպտոակտիվների հրապարակային առաջարկի արդյունքների մասին հրապարակումը

1. Առաջարկի փաստաթղթում կրիպտոակտիվների հրապարակային առաջարկի համար վերջնաժամկետ սահմանված լինելու դեպքում թողարկողը պարտավոր է կրիպտոակտիվների հրապարակային առաջարկի ավարտից հետո՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում, իր ինտերնետային կայքում հրապարակել կրիպտոակտիվների հրապարակային առաջարկի արդյունքների մասին հաշվետվություն՝ Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով և կարգով։

2. Առաջարկի փաստաթղթում կրիպտոակտիվների հրապարակային առաջարկի համար վերջնաժամկետ սահմանված չլինելու դեպքում թողարկողը պարտավոր է պարբերաբար՝ առնվազն ամսական կտրվածքով, իր ինտերնետային կայքում հրապարակել շրջանառության մեջ գտնվող կրիպտոակտիվների քանակի մասին տեղեկություն։

3. Առաջարկի փաստաթղթում կրիպտոակտիվների հրապարակային առաջարկի համար վերջնաժամկետ սահմանված լինելու դեպքում թողարկողը պետք է ունենա ընթացակարգեր կրիպտոակտիվների հրապարակային առաջարկի միջոցով ներգրավված դրամական միջոցների և կրիպտոակտիվների՝ հրապարակային առաջարկի ընթացքում հուսալի պահպանության համար։ Այդ նպատակով թողարկողը պարտավոր է առնվազն ապահովել, որ հրապարակային առաջարկի միջոցով ներգրավված դրամական միջոցները պահվեն Հայաստանի Հանրապետության որևէ առևտրային բանկում, իսկ կրիպտոակտիվները պահառության հանձնվեն սույն օրենքով սահմանված՝ կրիպտոակտիվների պահառություն իրականացնելու իրավունք ունեցող որևէ անձի։

4. Առաջարկի փաստաթղթում կրիպտոակտիվների հրապարակային առաջարկի համար վերջնաժամկետ սահմանված չլինելու դեպքում թողարկողը պարտավոր է բավարարել սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջը մինչև սույն օրենքի 15-րդ հոդվածով սահմանված՝ կրիպտոակտիվների ձեռքբերման պայմանագրից կրիպտոակտիվներ ձեռք բերողի կողմից հրաժարվելու իրավունքի իրականացման վերջնաժամկետի ավարտը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։