Անցնել բովանդակությանը
ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 3 · ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՔ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԻՆՔ

Հոդված 16. ․ Կրիպտոակտիվներով ծառայությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16․ Կրիպտոակտիվներով ծառայությունները

1. Սույն օրենքի իմաստով կրիպտոակտիվներով ծառայություններ են համարվում անձի կողմից՝

1) կրիպտոակտիվների առևտրային հարթակի գործարկումը.

2) կրիպտոակտիվների պահառությունը.

3) իր հաշվին կրիպտոակտիվների առք ու վաճառքի իրականացումը.

4) հաճախորդի հաշվին կրիպտոակտիվների առք ու վաճառքի իրականացումը.

5) կրիպտոակտիվներով գործարքների կատարման հանձնարարականների ընդունումը և հաղորդումը.

6) կրիպտոակտիվների տեղաբաշխումը.

7) կրիպտոակտիվների փաթեթի կառավարումը.

8) կրիպտոակտիվների հետ կապված խորհրդատվության տրամադրումը.

9) կրիպտոակտիվների փոխանցումը.

10) ակտիվին կցված թոքենների թողարկումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։