Անցնել բովանդակությանը
ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 3 · ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՔ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԻՆՔ

Հոդված 18. ․ Կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցումը բանկերի, ներդրումային ընկերությունների, վճարահաշվարկային կազմակերպությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների, կարգավորվող շուկայի օպերատորի և Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18․ Կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցումը բանկերի, ներդրումային ընկերությունների, վճարահաշվարկային կազմակերպությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների, կարգավորվող շուկայի օպերատորի և Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից

1. Սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով թույլտվություն ստանալու դեպքում կրիպտոակտիվներով ծառայություններ կարող են մատուցել հետևյալ անձինք.

1) ներդրումային ընկերությունը՝ սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով սահմանված ծառայությունները.

2) ներդրումային ֆոնդի կառավարիչը՝ սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 7-րդ կամ 8-րդ կետերով սահմանված ծառայությունները՝ «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքի 52-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված դեպքերում.

3) կարգավորվող շուկայի օպերատորը՝ սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված ծառայությունը.

4) Կենտրոնական դեպոզիտարիան՝ սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված ծառայությունը:

2. Սույն օրենքի 68-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված անձինք առանց սույն օրենքով սահմանված լիցենզիա կամ թույլտվություն ստանալու կարող են մատուցել սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով սահմանված ծառայությունը՝ բացառապես էլեկտրոնային փողի թոքենների հետ կապված, ինչպես նաև սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կամ 9-րդ կետով սահմանված ծառայությունները՝ պայմանով, որ դրանք մատուցվում են բացառապես իր թողարկած էլեկտրոնային փողի թոքեններով:

3. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց համար սույն օրենքի 32-րդ, 33-րդ, 36-րդ, 38-41-րդ, 43-46-րդ, 75-80-րդ հոդվածներով և 9-րդ գլխով սահմանված դրույթները տարածվում են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անձանց վրա՝ տվյալ անձանց կողմից մատուցվող ծառայություններին վերաբերող մասերով։

4. Կենտրոնական բանկի խորհուրդն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված անձանց համար սահմանել ներքին հսկողության կամ ռիսկերի կառավարման համակարգերին ներկայացվող պահանջներ, ինչպես նաև դրանց կառուցվածքում կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման կազմակերպական և ֆինանսական առանձնացվածությունն ապահովելուն ուղղված պահանջներ՝ իրենց գործունեության հետ կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման համատեղումից բխող ռիսկերը նվազեցնելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։