Հոդված 23. ․ Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի գործարար ծրագիրը
Հոդված 23․ Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի գործարար ծրագիրը
1. Գործունեության ընթացքում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 10-րդ կետերով սահմանված ծառայությունների մատուցման դեպքում Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով, ձևով և ժամկետներում Կենտրոնական բանկ է ներկայացնում գրանցման և լիցենզավորման կամ թույլտվության ստացման ընթացքում ներկայացված գործարար ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվություն:
2. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 10-րդ կետերով սահմանված ծառայությունների մատուցման դեպքում պարտավոր է Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով, ձևով և ժամկետներում Կենտրոնական բանկ ներկայացնել երեք տարվա գործունեության գործարար ծրագիրը և դրանում կատարվող փոփոխությունները: