Անցնել բովանդակությանը
ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 6 · ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 40. ․ Հաճախորդներից ստացված բողոք-պահանջների ընդունման, քննության և որոշումների կայացման ընթացակարգերի նկատմամբ պահանջները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 40․ Հաճախորդներից ստացված բողոք-պահանջների ընդունման, քննության և որոշումների կայացման ընթացակարգերի նկատմամբ պահանջները

1. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձինք պետք է ունենան արդյունավետ և թափանցիկ ընթացակարգեր՝ հաճախորդների բողոք-պահանջների ընդունման, դրանց արագ, արդար և հետևողական քննության և որոշումների կայացման համար:

2. Հաճախորդների բողոք-պահանջները ներկայացնելը, ընդունելը և քննելը պետք է լինեն անվճար:

3. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձինք հաճախորդների բողոք-պահանջները քննելիս պետք է լինեն արդար և որոշում կայացնեն ողջամիտ ժամկետում։

4. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձինք սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված որոշումը կայացնելուց հետո անհապաղ տեղեկացնում են այդ մասին բողոք-պահանջը ներկայացրած հաճախորդին։

5. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձինք ժամանակագրական կարգով գրանցում և առնվազն յոթ տարի պահպանում են հաճախորդներից ստացած բոլոր բողոք-պահանջները և դրանց ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ տեղեկությունները:

6. Կենտրոնական բանկի խորհուրդն իր նորմատիվ իրավական ակտերով սահմանում է կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց հաճախորդների բողոք-պահանջների ընդունման, քննության և որոշումների կայացման ընթացակարգերի նկատմամբ մանրամասն պահանջներ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։