Անցնել բովանդակությանը
ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 9 · ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 53. ․ Իր հաշվին կրիպտոակտիվների առք ու վաճառքի իրականացման նկատմամբ պահանջները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 53․ Իր հաշվին կրիպտոակտիվների առք ու վաճառքի իրականացման նկատմամբ պահանջները

1. Իր հաշվին կրիպտոակտիվների առք ու վաճառք իրականացնող անձը պարտավոր է սահմանել հաճախորդների վերաբերյալ ոչ խտրական չափանիշներ, ինչպես նաև հաճախորդների հետ գործարքների կնքման ոչ խտրական կարգ և պայմաններ։

2. Իր հաշվին կրիպտոակտիվների առք ու վաճառք իրականացնող անձը պարտավոր է կրիպտոակտիվների առք ու վաճառք իրականացնելու դեպքում հրապարակել կրիպտոակտիվների գները և կրիպտոակտիվն այլ կրիպտոակտիվով փոխանակման դեպքում՝ այլ կրիպտոակտիվների փոխանակման դրույքները կամ կրիպտոակտիվների գների և փոխանակման դրույքների որոշման մեթոդաբանությունը, ինչպես նաև կրիպտոակտիվների առք ու վաճառքի կամ փոխանակման առավելագույն ծավալները, բացառությամբ եթե տվյալ անձը կրիպտոակտիվների առևտրային հարթակում որևէ կրիպտոակտիվի շուկա ստեղծող է (ապահովում է որևէ կրիպտոակտիվի իրացվելիություն):

3. Իր հաշվին կրիպտոակտիվների առք ու վաճառք իրականացնող անձը պարտավոր է հաճախորդի հանձնարարականը կատարել այն գնով կամ փոխանակման դրույքով, որոնք հրապարակված են եղել իր հաշվին կրիպտոակտիվների առք ու վաճառք իրականացնող անձի կողմից հաճախորդի հանձնարարականի հաստատման պահին: Իր հաշվին կրիպտոակտիվների առք ու վաճառք իրականացնող անձը պարտավոր է հաճախորդին տեղեկացնել այն պայմանների մասին, որոնց դեպքում հաճախորդի հանձնարարականը համարվում է հաստատված:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։