Հոդված 78. ․ Ծառայողական տեղեկությունների տրամադրումը
Հոդված 78․ Ծառայողական տեղեկությունների տրամադրումը
1. Ծառայողական տեղեկությունների տրամադրումը սույն օրենքով սահմանված դեպքերում և հիմքերով պետական մարմիններին, պաշտոնատար անձանց ու քաղաքացիներին այդ տեղեկությունները բանավոր կամ գրավոր հաղորդելն է:
2. Այն անձը (բացառությամբ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի), որին ծառայողական տեղեկությունները վստահված են եղել կամ հայտնի են դարձել իր ծառայության կամ աշխատանքի կապակցությամբ, իրավունք չունի դրանք այլ անձանց տրամադրելու: Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց նկատմամբ վերահսկողության իրականացման կապակցությամբ նրանց հաճախորդներին վերաբերող՝ Կենտրոնական բանկին հայտնի դարձած ծառայողական տեղեկությունների տրամադրումը կարող է իրականացվել միայն սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան:
3. Կենտրոնական բանկի կողմից օտարերկրյա պետության իրավասու մարմիններին ծառայողական տեղեկությունների տրամադրումն իրականացվում է օրենքով սահմանված նպատակներով և կարգով: