Անցնել բովանդակությանը
ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸԳլուխ 14 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 91. ․ Հսկող անձանց քաղաքացիական պատասխանատվությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 91․ Հսկող անձանց քաղաքացիական պատասխանատվությունը

1. Յուրաքանչյուր անձ, ով բաժնետոմսերի սեփականության, պայմանագրի կամ համաձայնության ուժով կամ միջոցով կամ այլ կերպ (ինքնուրույն կամ այլ անձանց հետ համատեղ) ուղղակիորեն կամ անուղղակիորեն հսկում է (հսկող անձ) սույն օրենքի համաձայն քաղաքացիական պատասխանատվություն կրող որևէ անձի (հսկվող անձ), նրա հետ համապարտ պատասխանատվություն է կրում այն անձանց նկատմամբ, որոնց նկատմամբ պատասխանատվություն է կրում հսկվող անձը, բացառությամբ այն դեպքերի, երբ հսկող անձը գործել է բարեխղճորեն և տեղյակ չի եղել այդ խախտման փաստին, իսկ տեղեկանալու դեպքում անմիջապես հայտնել է Կենտրոնական բանկին և հնարավորության սահմանում միջոցներ ձեռնարկել խախտումը կամ դրա ընթացքը կանխելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։