Գլուխ 55 · ՀԱՄԱՏԵՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Հոդված 1031. Մասնակիցների ընդհանուր ծախսերը և վնասները
Հոդված 1031. Մասնակիցների ընդհանուր ծախսերը և վնասները
Մասնակիցների համատեղ գործունեության հետ կապված ծախսերը և վնասները ծածկելու կարգը որոշվում է նրանց համաձայնությամբ: Նման համաձայնության բացակայության դեպքում յուրաքանչյուր մասնակից ծախսերը և վնասները կրում է ընդհանուր գործում իր ավանդի արժեքին համամասնորեն:
Մասնակիցներից որևէ մեկին ընդհանուր ծախսերը և վնասները ծածկելու պարտականությունից լիովին ազատող համաձայնությունն առոչինչ է: