Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-10-24-ից մինչև 2024-11-21։Բացել գործող տեքստը
Գլուխ 69 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

Հոդված 1183. Պատասխանատվությունն աշխարհագրական նշման, ծագման տեղանվան և երաշխավորված ավանդական արտադրանքի անվանման ապօրինի օգտագործման համար

գործել է մինչև 2024-11-21Բացել ARLIS-ում

Հոդված 1183. Պատասխանատվությունն աշխարհագրական նշման, ծագման տեղանվան և երաշխավորված ավանդական արտադրանքի անվանման ապօրինի օգտագործման համար

(վերնագիրը խմբ. 29.04.10 ՀՕ-61-Ն)

Աշխարհագրական նշումը, ծագման տեղանունը և երաշխավորված ավանդական արտադրանքի անվանումն օգտագործելու իրավունք ունեցող անձը, ինչպես նաև ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձ կարող են այդ աշխարհագրական նշումը, ծագման տեղանունը կամ երաշխավորված ավանդական արտադրանքի անվանումն ապօրինի օգտագործող անձից պահանջել դադարեցնել դրա կամ դրան շփոթելու աստիճան նման նշման կամ անվանման օգտագործումը, վերացնել դրանք ապրանքի, դրա փաթեթավորման վրայից, գովազդի, ազդագրերի, հաշիվների և ուղեկցող այլ փաստաթղթերից, իսկ եթե դա անհնար է՝ պահանջել օրենսդրությամբ սահմանված կարգով առգրավել և ոչնչացնել փաթեթավորումը կամ ապրանքը:

(1183-րդ հոդվածը խմբ. 25.09.02 ՀՕ-413-Ն, 29.04.10 ՀՕ-61-Ն)

ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ ԲԱԺԻՆ

ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։