Հոդված 843. Երկակի պահեստային վկայագրով ապրանք հանձնելը
Հոդված 843. Երկակի պահեստային վկայագրով ապրանք հանձնելը
1. Ապրանքային պահեստն ապրանքը հանձնում է պահեստային և գրավային վկայագրերի (երկակի պահեստային վկայագիր) տիրոջը` փոխանակելով այդ երկու վկայագրերի հետ:
2. Գրավային վկայագիր չունեցող, բայց դրա հետ կապված պարտքի գումարը մուծած պահեստային վկայագրի տիրոջն ապրանքը պահեստից հանձնվում է` այն փոխանակելով պահեստային վկայագրի հետ` գրավային վկայագրի հետ կապված պարտքի ամբողջ գումարի վճարման անդորրագիր ներկայացնելու պայմանով:
3. Գրավային վկայագիր չունեցող և դրա հետ կապված` պարտքի գումարը չմուծած պահեստային վկայագրի տիրոջը սույն հոդվածի պահանջներին հակառակ ապրանքը հանձնած ապրանքային պահեստը, գրավային վկայագրի տիրոջ առջև պատասխանատվություն է կրում դրանով ապահովված ամբողջ գումարը վճարելու համար:
4. Պահեստային և գրավային վկայագրերի տերն իրավունք ունի պահանջել, որ ապրանքն իրեն հանձնվի մաս առ մաս: Ընդ որում, սկզբնական վկայագրերի փոխարեն նրան տրվում են նոր վկայագրեր` պահեստում մնացած ապրանքի վերաբերյալ: