Գլուխ 44 · ՓՈԽԱԴՐՈՒՄ
Հոդված 862. Բեռը, ուղևորին և ուղեբեռը տեղ հասցնելու ժամկետները
Հոդված 862. Բեռը, ուղևորին և ուղեբեռը տեղ հասցնելու ժամկետները
Փոխադրողը պարտավոր է բեռը, ուղևորին կամ ուղեբեռը նշանակված վայր հասցնել պայմանագրով նախատեսված ժամկետներում, իսկ այդպիսի ժամկետների բացակայության դեպքում` ողջամիտ ժամկետում:
⚖Հոդված 863. Պատասխանատվությունը փոխադրման պարտավորությունների խախտման համար
1. Փոխադրման պարտավորությունները չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում կողմերը կրում են սույն օրենսգրքով, այլ օրենքներով, ինչպես նաև կողմերի համաձայնությամբ սահմանված պատասխանատվություն:
2. Փոխադրողի` օրենքով սահմանված պատասխանատվությունը սահմանափակելու կամ վերացնելու մասին ուղևորների և բեռնատերերի հետ տրանսպորտային կազմակերպությունների համաձայնություններն անվավեր են, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: