Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-10-24-ից մինչև 2024-11-21։Բացել գործող տեքստը
Գլուխ 55 · ՀԱՄԱՏԵՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Հոդված 1038. Մասնակցի պատասխանատվությունը, որի մասնակցությունը համատեղ գործունեության պայմանագրում դադարել է

գործել է մինչև 2024-11-21Բացել ARLIS-ում

Հոդված 1038. Մասնակցի պատասխանատվությունը, որի մասնակցությունը համատեղ գործունեության պայմանագրում դադարել է

Այն դեպքում, երբ համատեղ գործունեության պայմանագիրը չի դադարել դրանում հետագա մասնակցությունից հրաժարվելու մասին մասնակիցներից որևէ մեկի դիմումի հիման վրա կամ պայմանագրի լուծման մասին մասնակիցներից մեկի պահանջով, անձը, ում մասնակցությունը պայմանագրում դադարել է, պատասխանատվություն է կրում երրորդ անձանց առջև պայմանագրում նրա մասնակցության ժամանակահատվածում ծագած ընդհանուր պարտավորությունների համար այնպես, ինչպես պատասխանատվություն կկրեր, եթե նա մնար համատեղ գործունեության մասնակից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։