Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-10-24-ից մինչև 2024-11-21։Բացել գործող տեքստը
Գլուխ 72 · ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ՕՐԵՆՔԻ

Հոդված 1223. Որդեգրվածների և որդեգրողների ժառանգությունը

գործել է մինչև 2024-11-21Բացել ARLIS-ում

Հոդված 1223. Որդեգրվածների և որդեգրողների ժառանգությունը

1. Ըստ օրենքի ժառանգության դեպքում որդեգրվածն ու նրա երեխաները մի կողմից, և որդեգրողն ու նրա ազգականները մյուս կողմից հավասարեցվում են ըստ ծագման ազգականներին (արյունակից ազգականներին):

2. Որդեգրվածը և նրա երեխաները, ըստ օրենքի, չեն ժառանգում որդեգրվածի ծնողների ու ըստ ծագման նրա այլ ազգականների մահից հետո:

Որդեգրվածի ծնողները և ըստ ծագման նրա այլ ազգականները, ըստ օրենքի, չեն ժառանգում որդեգրվածի ու նրա երեխաների մահվանից հետո:

&#9878Հոդված 1224. Անժառանգ գույքի տնօրինումը

1. Եթե չկան ո´չ ըստ կտակի և ո´չ էլ ըստ օրենքի ժառանգներ, կամ նրանք հրաժարվել կամ մեկուսացվել են ժառանգությունից, ապա ժառանգվող գույքը ճանաչվում է անժառանգ:

2. Անժառանգ գույքն անցնում է ժառանգության բացման վայրի համայնքի սեփականությանը:

3. Անժառանգ զենքը, փամփուշտները և ռազմամթերքն անցնում են ոստիկանությանը։

(1224-րդ հոդվածը լրաց. 05.10.22 ՀՕ-383-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։