Հոդված 177. Գույքի հանձնումը
Հոդված 177. Գույքի հանձնումը
1. Գույքի հանձնում է համարվում գույքը ձեռք բերողին, ինչպես նաև ձեռք բերողին առաքելու համար փոխադրողին կամ առանց տեղ հասցնելու պարտավորության օտարված գույքը ձեռք բերողին ուղարկելու համար կապի կազմակերպությանը հանձնելը:
Գույքը ձեռք բերողին հանձնված է համարվում այն ձեռք բերողի կամ նրա նշած անձի փաստացի տիրապետմանն անցնելու պահից:
2. Եթե գույքի օտարման մասին պայմանագիրը կնքելու պահին այն արդեն գտնվում է ձեռք բերողի տիրապետման ներքո, գույքը նրան հանձնված է համարվում այդ պահից:
3. Գույք հանձնելուն հավասարեցվում է դրա վերաբերյալ կոնոսամենտ կամ ապրանքի տնօրինման մասին այլ փաստաթուղթ հանձնելը:
⚖Հոդված 178. Տիրազուրկ գույք
1. Տիրազուրկ է համարվում այն գույքը, որը չունի սեփականատեր, կամ որի սեփականատերն անհայտ է կամ հրաժարվել է դրա նկատմամբ սեփականության իրավունքից:
2. Տիրազուրկ շարժական գույքի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է ձեռք բերվել սույն օրենսգրքի 179-186 հոդվածների կանոններով:
3. Տիրազուրկ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է ձեռք բերվել ձեռքբերման վաղեմության ուժով (հոդված 187): Սույն նորմը չի կիրառվում ինքնակամ կառույց հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ:
4. Տիրազուրկ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու հիմքերն ու կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով:
(178-րդ հոդվածը լրաց. 04.10.05 ՀՕ-188-Ն)