Հոդված 934. Պատասխանատվությունը հանձնարարականը չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար
Հոդված 934. Պատասխանատվությունը հանձնարարականը չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար
1. Հաճախորդի հանձնարարականը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում բանկը պատասխանատվություն է կրում սույն օրենսգրքի 26 գլխում նախատեսված հիմքերով և չափերով:
2. Այն դեպքերում, երբ հանձնարարականը չկատարելը կամ անպատշաճ կատարելը տեղի է ունեցել վճարողի հանձնարարականը կատարելու համար ներգրավված բանկի կողմից հաշվարկային գործառնությունների կանոնները խախտելու հետևանքով, դատարանը սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պատասխանատվությունը կարող է դնել այդ բանկի վրա:
3. Եթե բանկի կողմից հաշվարկային գործառնությունների կանոնների խախտումը հանգեցրել է դրամական միջոցներն ապօրինի պահելուն, բանկը պարտավոր է տոկոսներ վճարել սույն օրենսգրքի 411 հոդվածով նախատեսված կարգով և չափով:
§ 3. ՀԱՇՎԱՐԿՆԵՐ ԱԿՐԵԴԻՏԻՎՈՎ