Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-10-24-ից մինչև 2024-11-21։Բացել գործող տեքստը
Գլուխ 43 · ՊԱՀԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Հոդված 820. Պահատվության պայմանները փոփոխելը

գործել է մինչև 2024-11-21Բացել ARLIS-ում

Հոդված 820. Պահատվության պայմանները փոփոխելը

1. Գույքի պահատվության պայմանագրով նախատեսված պահատվության պայմանները փոփոխելու անհրաժեշտության դեպքում, պահառուն պարտավոր է այդ մասին անհապաղ ծանուցել պահատուին և սպասել վերջինիս պատասխանին:

Եթե պահատվության պայմանները փոփոխելն անհրաժեշտ է գույքի կորստի, պակասորդի կամ վնասվածքի վտանգը վերացնելու համար, պահառուն իրավունք ունի, առանց պահատուի պատասխանին սպասելու, փոփոխել պահատվության եղանակը, տեղը և այլ պայմանները:

2. Եթե պահատվության ժամանակ առաջացել է գույքի փչացման իրական վտանգ, կամ գույքն արդեն փչացել է, կամ առաջ են եկել դրա պահպանվածությունն ապահովելու հնարավորությունը բացառող հանգամանքներ, իսկ պահատուի կողմից ժամանակին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելն անհնար է, պահառուն իրավունք ունի պահատվության վայրում գոյություն ունեցող գնով ինքնուրույն վաճառել գույքը կամ դրա մի մասը: Եթե նշված հանգամանքներն առաջ են եկել այնպիսի պատճառների հետևանքով, որոնց համար պահառուն պատասխանատվություն չի կրում, ապա նա վաճառքի հետ կապված իր կատարած ծախսերը գնի հաշվին հատուցելու իրավունք ունի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։