Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-10-24-ից մինչև 2024-11-21։Բացել գործող տեքստը
Գլուխ 43 · ՊԱՀԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Հոդված 847. Գրավատնից չպահանջված գույքը

գործել է մինչև 2024-11-21Բացել ARLIS-ում

Հոդված 847. Գրավատնից չպահանջված գույքը

1. Եթե գրավատանն ի պահ հանձնված գույքը պահատուն հետ չի պահանջում գրավատան հետ համաձայնեցված ժամկետում, գրավատունը պարտավոր է այն մեկ ամիս պահել` դրա համար գանձելով պահատվության պայմանագրով նախատեսված չափով վճար: Այդ ժամկետը լրանալուց հետո չպահանջված գույքը վաճառվում է աճուրդով` հրապարակային սակարկությունների մասին օրենքով սահմանված կարգով:

2. Չպահանջված գույքի վաճառքից գոյացած գումարից գրավատունը գանձում է հասանելիք գումարը, իսկ մնացորդը վերադարձնում է պահատուին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։