Գլուխ 69 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
Հոդված 1181. Աշխարհագրական նշման, ծագման տեղանվան և երաշխավորված ավանդական արտադրանքի իրավական պահպանության ոլորտը
Հոդված 1181. Աշխարհագրական նշման, ծագման տեղանվան և երաշխավորված ավանդական արտադրանքի իրավական պահպանության ոլորտը
(վերնագիրը խմբ. 29.04.10 ՀՕ-61-Ն)
1. Հայաստանի Հանրապետությունում իրավական պահպանություն է տրամադրվում Հայաստանի Հանրապետության ծագմամբ աշխարհագրական նշմանը և ծագման տեղանվանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում արտադրվող երաշխավորված ավանդական արտադրանքին:
2. Այլ պետության ծագմամբ աշխարհագրական նշմանը և ծագման տեղանվանը, ինչպես նաև այլ պետությունում արտադրվող երաշխավորված ավանդական արտադրանքին Հայաստանի Հանրապետությունում իրավական պահպանություն է տրամադրվում օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:
(1181-րդ հոդվածը խմբ. 29.04.10 ՀՕ-61-Ն)