Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-01-01-ից մինչև 2011-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 14 · ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 106. Թաղման նպաստի վճարումը մահացած կենսաթոշակառուի ընտանիքի անդամներին

գործել է մինչև 2011-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 106. Թաղման նպաստի վճարումը մահացած կենսաթոշակառուի ընտանիքի անդամներին

1. Կենսաթոշակառուին հասանելիք և նրա մահվան կապակցությամբ չստացված կենսաթոշակի գումարները ենթակա են ժառանգման:

2. Կենսաթոշակառուի մահվան դեպքում նրա ընտանիքին վճարվում է թաղման նպաստ` կենսաթոշակի տասնհինգապատիկի չափով:

3. Եթե կենսաթոշակառուի թաղումը կատարում են ընտանիքի անդամ չհանդիսացող անձինք, ապա նրանց վճարվում է թաղման նպաստ` փաստացի կատարված ծախսերի չափով` վերը նշված նպաստի սահմաններում:

4. Սույն հոդվածի առաջին-երրորդ մասերում նշված գումարները վճարվում են, եթե դրանց համար դիմում է տրվել կենսաթոշակառուի մահվանից ոչ ուշ, քան 12 ամսվա ընթացքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։