Գլուխ 3 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ, ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԵՎ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ
Հոդված 12. Փրկարարական ծառայության ծառայողը
Հոդված 12. Փրկարարական ծառայության ծառայողը
1. Փրկարարական ծառայության ծառայող է համարվում Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որն զբաղեցնում է սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված որևէ խմբի պաշտոն և ունի սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կոչում ու տվել է երդում կամ սույն օրենքով սահմանված կարգով գտնվում է կադրերի ռեզերվում:
2. Փրկարարական ծառայության ծառայողը (այսուհետ` ծառայող) պետական ծառայող է: