Գլուխ 14 · ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 92. Հաշմանդամության կենսաթոշակի չափերը
Հոդված 92. Հաշմանդամության կենսաթոշակի չափերը
1. Փրկարարական ծառայության ծառայողներին հաշմանդամության կենսաթոշակը նշանակվում է հետևյալ չափերով.
ա) 1-ին խմբի հաշմանդամներին` դրամական բավարարման 70 տոկոսի չափով, բայց ոչ պակաս Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բազային կենսաթոշակի 200 տոկոսից.
բ) 2-րդ խմբի հաշմանդամներին` դրամական բավարարման 60 տոկոսի չափով, բայց ոչ պակաս Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բազային կենսաթոշակի 150 տոկոսից.
գ) 3-րդ խմբի հաշմանդամներին` դրամական բավարարման 40 տոկոսի չափով, բայց ոչ պակաս Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բազային կենսաթոշակից: