Հոդված 72. Ծառայողներին տրվող այլ հավելավճարները
Հոդված 72. Ծառայողներին տրվող այլ հավելավճարները
1. Ծառայողներին բարձրլեռնային շրջաններում ծառայելու համար սահմանվում է հավելում` պաշտոնային դրույքաչափի 15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան Հայաստանի Հանրապետության նվազագույն աշխատավարձի ութապատիկը, իսկ լեռնային շրջաններում ծառայողներին` 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան Հայաստանի Հանրապետության նվազագույն աշխատավարձի հնգապատիկը:
2. Գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող ծառայողներին վճարվում է հավելավճար` պաշտոնային դրույքաչափի 5 տոկոսի, իսկ գիտությունների դոկտորի գիտական աստիճան ունեցող ծառայողներին` պաշտոնային դրույքաչափի 10 տոկոսի չափով:
3. Ծառայողի կողմից այլ պաշտոնի պարտականությունների ժամանակավոր կատարման համար վճարվում է հավելավճար` տվյալ պաշտոնային դրույքաչափի 10 տոկոսի չափով, եթե տվյալ պաշտոնն զբաղեցնող ծառայողն այդ պարտականությունների կատարումը համատեղում է իր պաշտոնեական պարտականությունների հետ:
4. Ծառայողներին օրենքով սահմանված տոն օրերին, հանգստյան, գիշերային, արտաժամյա և այլ վնասակար ծառայության համար սահմանվում է հավելում` պաշտոնային դրույքաչափի 15 տոկոսի չափով: