Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-01-01-ից մինչև 2011-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 14 · ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 83. Սույն օրենքի 14-րդ գլխի ազդեցությունը

գործել է մինչև 2011-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 83. Սույն օրենքի 14-րդ գլխի ազդեցությունը

1. Սույն օրենքի 14-րդ գլխի դրույթները տարածվում են`

ա) ծառայողների, այդ թվում` ծառայությունից սահմանված կարգով արձակվածների վրա.

բ) ծառայությունից սահմանված կարգով արձակված և, անկախ ժամանակաշրջանից, մահացած այն ծառայողների ընտանիքների վրա, որոնց մահվան պատճառը ծառայության ընթացքում ստացած վնասվածքն է, խեղումը կամ առաջացած հիվանդությունը.

գ) ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված ծառայողների ընտանիքների վրա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։