Գլուխ 14 · ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 98. Կենսաթոշակների նշանակման և մերժման կարգը
Հոդված 98. Կենսաթոշակների նշանակման և մերժման կարգը
1. Սույն օրենքի համաձայն` փրկարարական ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար սահմանվող կենսաթոշակների նշանակման հարցը որոշում է Հայաստանի փրկարար ծառայության սոցիալական ապահովության գործառույթներ իրականացնող ստորաբաժանումը` դիմում (զեկուցագիր) և անհրաժեշտ այլ փաստաթղթեր ներկայացնելուց հետո` ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում:
2. Մերժման որոշում ընդունելու դեպքում ամենաուշը 5 օրվա ընթացքում այդ մասին գրավոր ծանուցվում է դիմողին` նշելով մերժման պատճառն ու գանգատարկման կարգը` միաժամանակ վերադարձնելով բոլոր փաստաթղթերը: